Բեռլինում օգոստոսի 24-ին տեղի կունենա Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը՝ նվիրված Դոնբասի իրավիճակին:
Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը.
«Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն: Անհրաժեշտ է ամբողջությամբ հետ քաշեն սպառազինությունը, դադարեցնեն հարձակումները ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչների վրա: Նաեւ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել Դոնբասում ընտրություններ անցկացնելու համար»,-ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը, հաղորդում է Ria.ru-ն:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ այս պահին քննարկվում է Բեռլինում նորմանդական ձեւաչափով (Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Գերմանիա) բանակցություններ անցկացնելու հնարավորությունը: