Հասարակություն 

Նեմցովի դուստրը դժգոհ է, որ հոր սպանության գործով Կադիրովին չեն հարցաքննել

Մոսկվայում փետրվարի վերջին սպանված ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի դուստրը բողոքել է, որ դատարանը հրաժարվել է հարցաքննել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին և այդ հանրապետության մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների, տեղեկացնում է Lenta.ru-ն:

Փաստաբան Վադիմ Պրոխորովը հայտնել է, որ իրենք միջնորդություն էին ներկայացրել քննիչներին, սակայն դա մերժվել էր և որոշվել էր հարցաքննել միայն Ռուսլան Գերեմեևին, սակայն նրան էլ չէին կարողացել գտնել:

«Այդ պատճառով մենք դատարանին բողոք ենք ներկայացրել՝ պահանջելով հարցաքննել ոչ միայն Կադիրովին, այլև Գերեմեևի ազգականներին»,- ասել է նա՝ հավելելով, որ դա կօգնի կազմակերպիչներին գտնելու ու պատժելու հարցում:

Ապրիլին Կադիրովը հայտարարել էր, որ պատրաստ է ցուցմունք տալ Նեմցովի սպանության գործով:

Նույն շարքից