Հասարակություն 

Ստամբուլում փոխհրաձգության հետևանքով 17-ամյա դեռահաս է սպանվել

Ստամբուլի Էսենլեր շրջանում գիշերը դիմակավոր անձինք փորձել են չարտոնված ցույց անել: «Հուրրիյեթ»-ի հաղորդմամբ՝ նրանք կրակ են բացել տարածքում հերթապահություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ:

Դիմակավոր ցուցարարների ձեռքին Մոլոտովյան կոկտեյլներ, ինքնաշեն ռումբեր են եղել։

Ոստիկանները պատասխան կրակ են բացել, ինչից հետո փոխհրաձգություն է սկսվել: Բախումների հետևանքով 17-ամյա դեռահաս է սպանվել։

Իրականացված հատուկ գործողության ընթացքում 4 մարդ ձերբակալվել է:

Նույն շարքից