Գերմանական Charite հիվանդանոցի պրոֆեսոր Քրիստիան Վիտի բուժզննում անցկացնելուց հետո իրավապաշտպան Լեյլա Յունուսին տեղափոխել են քննչական մեկուսարանի բուժկետ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է փաստաբան Իլքին Ղամբարովը:
Օգոստոսի 18-ին փաստաբանը հանդիպել է իր պաշտպանյալին: Նրա խոսքով, Լեյլա Յունուսի բարոյական վիճակը լավ է:
Փաստաբանի խոսքով, պաշտպանական կողմն այժմ Յունուսների գործով նոր բողոքարկում է նախապատրաստում:
Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Լեյլա Յունուսին դատապարտել է 8,5 տարվա ազատազրկման, իսկ ամուսնուն` 7 տարվա` ունեցվածքի բռնագրավմամբ: