Հասարակություն 

Ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել Ստամբուլում Թուրքիայի կառավարության նստավայրի ուղղությամբ

Երկու զինված անձինք հարձակում են իրականացրել Ստամբուլի Դոլմաբահչեի հռչակավոր պալատի վրա:

Hurriyet Daily News-ը հայտնում է, որ թիրախը եղել են պալատը հսկող ոստիկանության ուժերը: Հարձակման հետևանքով մեկ ոստիկան է վիրավորվել, հարձակումը հաջողվել է կանխել:

Կրակ բացելուց առաջ հարձակվողները պայթուցիկներ են շպրտել ոստիկանների ուղղությամբ:

Հարձակումից հետո, ըստ CNN Türk-ի, զինյալները փախել են Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսության ուղղությամբ:

«ՌԻԱ Նովոստի»-ն նույնի առիթով հայտնում է Թուրքիայի իշխանությունների գնահատականը: Ըստ այդմ` տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում: Իսկ այս ահաբեկչությունը իրականացրել նույն խմբավորումը, որը օգոստոսի 8-ին հարձակվել էր իշխող կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա:

Դոլմաբահչեի պալատը, որ համարվում է օսմանյան ճարտարապետության գլուխգործոցներից, հեղինակել են Պալյանների հռչակավոր ճարտարապետական ընտանիքի անդամները: Հնուց ի վեր համարվում է թուրք առաջնորդների նստավայրը

Նույն շարքից