ԻՊ խմբավորման գրոհայինները շարունակում են իրենց վայրագությունները Սիրիայում: Խաղաղ բնակավայրերի մասսայական ռմբակոծություններից ու մարդկանց առեւանգումից բացի ԻՊ ահաբեկիչները պարբերաբար մահապատիժներ են ձեռնարկում այլախոհների հանդեպ:
Վերջին դեպքը գրանցվել է Սիրիայի արեւելքում, երբ գրոհայինները գլխատել են Պալմիրայի պատմական հնավայրի տնօրենին ու հնագետի մարմինը կախել քաղաքի գլխավոր հրապարակում գտնվող Հռոմեական սյան վրա:
Ինչպես հաղորդում է ANNA.NEWS լրատվական գործակալությունը, հնագետ ու պրոֆեսոր Մահմուդ Աբդուքարիմը շուրջ 50 տարի աշխատել է Պալմիրայի պատմական համալիրում:
Պրոֆեսորը հայտնի է Պալմիրայի վերաբերյալ իր բազմաթիվ աշխատություններով ու հոդվածներով, որոնք հրապարակվել են միջազգային հայտնի ամսագրերում:
Նա համագործակցել է ԱՄՆ-ի, Ֆրասիայի, Գերմանիայի, ու Շվեյցարիայի գիտական կենտրոնների հետ ու մասնակցել մի շարք հնագիտական պեղումների:
Նախքան իսլամականների կողմից քաղաքի զավթումը, պրոֆեսորը կազմակերպել է հնագիտական հուշարձանների տեղափոխությունն առավել ապահով վայրեր: