Ուկրաինայի հզոր բանակը հեշտությամբ կարող է ջարդել Ռուսաստանի բարոյալքված զինված ուժերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Ալբերտ Կոխը, նշելով, որ Ռուսաստանի ներկայիս բանակը նմանվում է Կատինում բարոյալքված ու հյուծված լեհական զորքերին:
Նրա խոսքերով՝ Ռուսաստանի հզորության վերաբերյալ պնդումները զուտ շղարշ են ու ֆանտաստիկայի ժանրից:
Կոխի կարծիքով, Դոնբասի ռազմական գործողություններում թրծված ուկրաինական բանակը առաջիկայում ազատագրելով զավթված տերիտորիանները, կշարունակի իր հաղթարշավն ու շատ հեշտությամբ պարտության կմատնի ռուսներին:
Միաժամանակ նա ուկրաինացիներին բնորոշել է որպես սլավոնական ընտանիքի ամենախոհուն ժողովուրդ, ով գնահատեց իրավիճակն ու ընտրեց զարգացման եվրոպական մոդելը: