Հասարակություն 

The Independent. Անհետ կորած մալազիական Boeing 777 ինքնաթիռը ոչնչացրել է ամերիկյան օդուժը

Բրիտանական մամուլը Միացյալ նահանգներին մեղադրել է մալազիական մարդատար ինքնաթիռի կորստի մեջ: Այս մասին գրում է The Independent պարբերականը, նշելով, որ ամերիկյան օդուժը ոչնչացրել է մալազիական բոյինգը:
Ամերիկյան զինվորականները մալազիական Boeing 777 ինքնաթիռը խփել են Հնդկական օվկիանոսի տարածքում ու միտումնավոր կերպով կոծկել իրողությունը:

Նման հետեւություն է կատարել ֆրանսիական Proteus Airlines ավիաընկերության նախկին տնօրեն Մարկ Դյուգեն բրիտանական The Independent հեղինակավոր պարբերականին տրված հարցազրույցում:
Դյուգենի վարկածով մալազիական ավիաընկերության ինքնաթիռը խփվել է Հնդկական օվկիանոսի Դիեգո-Գարսիա կղզում տեղակայված ամերիկյան ռազմաբազայից, որը գտնվում է Մալդվինյան կղզիներից 500 կմ հեռավորության վրա:

Նրա պնդմամբ, անհնար է հենց այնպես կորցնել 63 մետրանոց հսկայական ինքնաթիռը, ուստի ամերիկյան կողմը թաքցրել է իրեղեն ապացույցներն ու կոծկել գործը:
Հաջորդ վարկածի համաձայն ամերիկյան օդուժը վնասազերծել է ինքաթիռը, քանի որ այն զավթել են ահաբեկիչները, ուստի հերթական ահաբեկչությունը բացառելու համար նրանք ընտրել են դյուրին միջոց ու հրթիռակոծել այն:

Այն, որ իրեղեն ապացույցների պարտակման ասպարեզում ամերիկացիները չունեն իրենց հավասար, ամենայն հավանականությամբ, առաջադրված վարկածները բավականին արժանահավատ են թվում:

Նույն շարքից