Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով խորհրդի քարտուղար Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանելով ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրությունները, նշել է, որ Կիեւյան իշխանությունները այս առումով մտահոգվելու պատճառներ ունեն: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Պուշկովի կարծիքով՝ ԱՄՆ նախագահական ընտրությունները առավել մեծ նշանակություն ունեն Ուկրաիայի, քան բուն ամերիկացիների համար:
Նրա խոսքերով, ամերիկյան հաջորդ նախագահը կարող է էականորեն փոխել արտաքին քաղաքականությունն ու հրաժարվել սատարել ուկրաինացիներին, ինչն անհարմար իրավիճակի մեջ կդնի կիեւյան իշխանություններին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2016 թ.-ի նոյեմբերին:
Առավել ժողովրդականություն են վայելում ու հաղթելու շանսերն ունեն Հիլարի Քլինթոնն ու Բերնի Սանդերսը: