Վարշավայի ճակատամարտի 95-ամյա միջոցառումների շրջանակում Ուկրաինայի Ազգային անվտանգության ղեկավար Ալեքսանդր Տուրչինովը Եվրոպային մեղադրել է դավաճանության մեջ, նշելով, որ վերջիններս 1921 թ.-ին սեպարատ հաշտություն կնքեցին ՌՍՖՍՀ-ի ու ՈՒՍՍՀ-ի հետ: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Տուրչինովի կարծիքով, Ուկրաինայի ժողովրդական հանրապետությունը՝ Սիմոն Պետլյուրայի գլխավորությամբ օգնեց Լեհաստանին պաշտպանել Եվրոպան բոլշեւիկյան զորքերից, ինչին ի պատասխան եվրոպական մեծ տերությունները դավաճանաբար դուրս մղելով ուկրաինացիներին բանակցային գործընթացից, սեպարատ հաշտություն կնքեցին Ռուսաստանի հետ ու մասնատեցին Ուկրաինան:
Միաժամանակ նա մեղադրել է եվրոպացիներին անհեռատեսության մեջ, ինչի հետեւանքով ստալինյան կայսրությունն ու Երրորդ Ռեյխը պատերազմ սանձազերծեցին աշխարհի վերաբաժանման համար:
Նման մեղադրանքներ հնչեցրել են մի շարք այլ ուկրաինացի քաղաքական գործիչներ: Մասնավորապես նախագահ Պորոշենկոն հայտարարել էր, որ երկրորդ համաշխարհայինը սանձազերծել են Հիտլերն ու Ստալինը՝ ժողովուրդներին ստրկացնելու համար: