Գլխավոր Մամուլի տեսություն 

Ռուբեն Հայրապետյանին կհեռացնեն ՀՖՖ նախագահի պաշտոնից, բայց քրեական պատասխանատվության չեն ենթարկի. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ըստ իշխանությանը մոտ աղբյուրների՝ վերջին հանրահայտ միջադեպը՝ կապված «Էյր Արմենիա» ընկերության բաժնետերերից մեկի ծեծի և առևանգման հետ, կարող է ավարտվել ՀՖՖ նախագահի պաշտոնից Ռուբեն Հայրապետյանի հրաժարականով։

Նկատի է առնվում, որ Հայրապետյանին ոչ թե քրեական պատասխանատվության կենթարկեն, այլ կհեռացնեն ՀՖՖ նախագահի պաշտոնից։

Ինչպես հիշում եք, 2012 թվականին Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահացու ծեծից հետո Հայրապետյանը վայր դրեց պատգամավորական մանդատը Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո։ «Էյր Արմենիայի» բաժնետեր Արսեն Ավետիսյանի ծեծը, ըստ այդմ, Հայրապետյանի համար կարող է արժենալ ընդամենը ՀՖՖ նախագահի պաշտոնը, չնայած հրապարակված տեղեկությունները վկայում են, որ նրա արարքներում կա հանցակազմ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից