Գլխավոր Մամուլի տեսություն 

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի և Վարդան Օսկանյանի բավական ուշագրավ զրույցը. Օսկանյանը կուսակցություն չի հիմնի. «Ժողովուրդ»

analitik.am

««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ օրերս տեղի ունեցած մի պաշտոնական ընդունելության ժամանակ, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, վերջինիս և ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի միջև բավական ուշագրավ զրույց է տեղի ունեցել։ Դեսպանը պատգամավորից հետաքրքրվել է, թե նոր կուսակցություն հիմնելու վերաբերյալ նրա ծրագրերն ինչ փուլում են, ինչին ի պատասխան Օսկանյանն ասել է, որ ինքն այդ գործընթացը դադարեցրել է, նաև համոզվել է՝նոր կուսակցություն ստեղծելը անիրագործելի ծրագիր է և անիմաստ։

Սակայն այս երկխոսության ողջ հմայքն այն է եղել, որ Օսկանյանը փաստացի այնպես է դեսպանի հարցին պատասխանել, որ բոլորն այն լսեն։ Հասկանալի է, որ Օսկանյանի խոսքն առավել շատ հասցեագրված է եղել իր կուսակիցներին, քանի որ փետրվարյան հայտնի դեպքերից հետո նրա և ԲՀԿ-ում մնացածների միջև կարելի է ասել, որ կապը կտրվել էր։ Հետագայում այդ խզումը առավել տեսանելի դարձավ երբ հայտնի դարձավ, որ Օսկանյանը մտմտում է նոր կուսակցություն հիմնել։ Բայց ինչպես երևում է՝նա այդ գաղափարից հրաժարվել է և ամենայն հավանականությամբ իր գործունեությունը կշարունակի հենց ԲՀԿ-ի շրջանակներում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից