Գլխավոր Տնտեսություն 

ՀԾԿՀ որոշում ընդունեց «Օրանժ Արմենիան» օտարել «Յուքոմ» ընկերությանը

analitik.am

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում այսօր կայացած նիստին որոշում ընդունվեց «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնեմասը օտարել «Յուքոմ» ՍՊԸ-ին:

 

Ինչպես նշվեց նիստին, ՀԾԿՀ է դիմել հենց «Օրանժ Արմենիան»՝ խնդրելով իր բաժնետոմսերը օտարել «Յուքոմին»:

«Օտարումը պայմանավորված է «Օրանժ» խմբի ռազմավարությամբ, որի համաձայն` պարբերաբար վերանայվում են ընկերության ակտիվները, գնահատվում են աճի հնարավորությունները: Ներկայումս ընկերությունը չունի անհրաժեշտ է ծավալ ու ռեսուրս որ աշխատի ռազմավարական ուղղությանը համապատասխան պահանջվող ներդրումներ իրականացնելու համար»,- ասաց նախագիծը զեկուցողը ՀԾԿՀ ներկայացուցիչը և տեղեկացրեց, որ որոշումը համաձայնեցված է ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարության հետ:

Որոշումն ընդունվեց ՀԾԿՀ-ի բոլոր անդամների համաձայնությամբ:

Նշենք, որ «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետերերը «Օրանժ Պաղտիսիպասիոն» բաժնետիրական ընկերությունն էր:

Նույն շարքից