Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Հային պետք է ընդունել իր ծագումով, այլ ոչ թե կրոնով. Հրանուշ Խառատյան

analitik.am

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Կոմիտաս վարդապետ Հովնանյանի դիտարկմամբ` ինքնությունը հաստատող և մահմեդականությունից հրաժարվելու մասին համապատասխան փաստաթուղթ պահանջելը զերծ է պահում Հայ առաքելական եկեղեցուն շահադիտական նպատակներով օգտագործող անձանցից:

«Ես անձամբ Գերմանիայում հանդիպել եմ մի քուրդ աղջկա, ով ընտանիքով ուզում էր մկրտվել հայկական եկեղեցում` Գերմանիայում կացության իրավունք ստանալու համար: Եթե մահմեդականություն դավանող մարդը ուզում է քրիստոնեություն ընդունել պետք է դիմի իրենց մոլլային, որպեսզի նա իրեն տա մահմեդականությունից հրաժարվելու մասին փաստաթուղթը, որից հետո մենք կարող ենք որոշակի արարողակարգից հետո, մեր հայ եկեղեցու սովորույթներին ծանոթացնելուց հետո, կարող ենք կատարել Հայ եկեղեցու կյանքում կատարվող այդ կարևոր արարողակարգը: Հային պետք է ընդունել իր ծագումով, այլ ոչ թե կրոնով»,- լրագրողների հետ օգոստոսի 20-ին կայացած հանդիպմանը հայտնել է նա:

Իր հերթին ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նկատել է, որ իսլամացած հայերի հետ կապված Հայ առաքելական եկեղեցին միանշանակ դիրքորոշում չունի:

«Խնդրին համապարփակ լուծում է անհրաժեշտ: Լոզանի կոնֆերանսում ձևակերպվեց «փոքրամասնություններ» եզրույթը. հայ բառը գործածությունից դուրս եկավ: Թուրքիայի կրթության նախարարությունը ամեն տարի ստուգում է երեխաների ցուցակները, որպեսզի այնտեղ իսլամացած կամ իսլամ ընդունած հայ ընտանիքների երեխաները հայկական դպրոցներում չհայտնվեն, քանի որ դրա իրավունքը չունեն: Բացի այդ` Թուրքիայում ապրող հայերը դժգոհ են, երբ Պոլսի պատրիարքարանը պահանջում է դատարանի որոշում` իրենց նախնիներին բռնի իսլամացած լինելու մասին, որպեսզի դրա հիման վրա կատարի մկրտություն, ինչը, իմ կարծիքով, սխալ է դիրքորոշում է. կրոնը դա մարդու ինքնությունն է և դրա համար փաստաթուղթ պետք է չպահանջեն»,- շեշտեց նա:

Հիշեցնենք, որ «Հայաստանյայց առաքելական եկեղեցին չի մկրտել Համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու նպատակով Արևմտյան Հայաստանի Դերսիմ գավառից Երևան եկած, 1915 թ. բռնի իսլամացած երեք հայերի՝ երկու հայուհու և Տիգրանակերտից ժամանած մեկ հայորդու:

Նույն շարքից