Աստվածաբան, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների թեմային, ասաց, որ անհասկանալի է, թե ինչու են երկու տասնամյակի ընթացքում երեք անգամ փոփոխում Սահմանադրությունը և այդքան մեծ քանակությամբ հոդվածներ են փոփոխվում:
«Սահմանադրությունը փոխվում է այն ժամանակ, երբ հասարակությունը զարգացվածության նոր մակարդակի է հասել: Այնինչ, մեզ մոտ զարգացվածության մակարդակի դրական նշաձողից իսկ շատ հեռու ենք: Մենք խնդիր ունենք պարզելու, որ Սահմանադրության բոլոր տեսակի փոփոխություններն իրենց մեջ քաղաքական ենթատեքստ և խորը քաղաքական իմաստ են պարունակում»,-հայտարարեց Վարդան Խաչատրյանը:
Ըստ Վարդան Խաչատրյանի՝ եթե Սահմանադրության մեջ փոփոխվում է մոտ հարյուր օրենք, ուրեմն գոյություն ունեցող օրենքներըը պետք է ամբողջությամբ փոխվեն, քանի որ Սահմանադրությունն օրենք է օրենքների համար:
«Առաջարկվող փոփոխություններով եկեղեցուն ուղղակի հասցված են վնասներ, սակայն դրանք գրված են այնպես, որ «բթամիտ» զանգվածը դա հասկանալ չի կարող: Հայ առաքելական եկեղեցուն զրկելու են իր պատմանական առաքելությունից»,-նկատեց աստվածաբանը։
«Այս սահմանադրությանը ոչ միայն պետք է «ոչ» ասել, այլ թույլ չտալ, որ այն հասնի համահայկական քննարկման, քանի որ այն իր մեջ կրում է լուրջ վտանգներ, ծուղակներ և իր նպատակին չի ծառայում: