Ուկրաինայում իրավիճակը գնալով վատթարանում է, այնինչ Արեւմուտքը դիտորդի դերում է ու ոչինչ չի ձեռանարկում: Այս մասին պարբերականում գրում է լրագրող Քրիստոֆ Շիլցը, նշելով, որ անհրաժեշտ է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ ու Ուկրաինային տրամադրել բազմակողմանի օժանդակություն:
Լրագրողի խոսքերով, Ուկրաինայում քաղաքական ու տնտեսական իրավիճակը գնալով սրվում է, երկիրը հայտնվել է ճգնաժամի եզրին, իսկ արեւմտյան լրատվամիջոցները կարծես մոռացության են մատնել Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները:
Նրա կարծիքով աստիճանաբար իրականանում է Պուտինի կանխատեսումն այն մասին, որ Ուկրաինան փլուզվելու է, իսկ Արեւմուտքը հեռանալու է խաղից:
Լրագրողի համոզմամ, մինսկյան համաձայնություններն ի սկզբանե տարտապարտված էին ու երբեք իրականություն չեն դառնալու: