Քաղաքական Միջազգային 

Պորոշենկոն ձգտում է բանակցային գործընթացից դուրս մղել Ռուսաստանին

Նախաձեռնելով Ուկրաինայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի նախագահների եռակողմ հանդիպումը, որում քննարկվելու է Դոնբասի իրավիճակը, Պյոտր Պորոշենկոն այսպիսով նպատակ է հետապնդում Դոնբասի խաղաղ բանակցային գործընթացից դուրս մղել Ռուսաստանին:

Այս մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն, նշելով, որ Պյոտր Պորոշենկոն շարունակում է իր նենգ խաղը: Ինչպես հայտնում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը,
ավելի վաղ հայտնվել էր, որ օգոստոսի 24-ին նախատեսվում է Անգելա Մերկելի, Ֆրանսուա Օլանդի ու Պորոշենկոյի հանդիպումը, որում կքննարկվեն Դոնբասում ծավալվող վերջին իրադարձությունները:

Մինսկյան համաձայնագրերի շնորհիվ հաստատված հրադադարը պարբերաբար խախտվում է ուկրաինական ուժայինների կողմից:
Վերջին շրջանում ուկրաինական կողմը, ռազմաճակատի շփման գծում կենտրոնացնելով նոր զինված ուժեր ու զինատեխնիկա, պարբերաբար հրետակոծում է Դոնբասի խաղաղ բնակավայրերը:

Նույն շարքից