Քաղաքական 

ԻՊ գրոհայինները սպառնացել են պայթեցնել Բելգիայի դպրոցներն ու հիվանդանոցները

ԻՊ ահաբեկչական խմբավորումը սպառնացել է պայթյուններ իրականացնել Բելգիայի դպրոցներում ու հիվանդանոցներում:
Ինչպես հայտնում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը, սպառնալիքները հնչեցրել է 2013թ,-ից ԻՊ-ի շարքերում մարտնչող 20-ամյա Աբդելա Նուաման, նշելով, որ գրոհայինների նշանակետում են հայտնվել Բելգիայի դպրոցները, հիվանդանոցները, գրադարաններն ու առեւտրային կենտրոնները:

Նրա խոսքերով, բոլոր անհավատները կսպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն դադարեցրել իրենց ոտնձգությունները հավատացյալ մահմեդականների նկատմամբ:
Հատուկ ծառայությունների տվյալներով ԻՊ խմբավորման շարքերում ներկայումս մարտնչում է 440 Բեգիայի քաղաքացի:

Նույն շարքից