Հասարակություն 

Երևանի Կենտրոն վարչական շրջանում քարերի և շինթափոնների հեռացման աշխատանքներ են կատարվում

Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի գլխավոր ու երկրորդական փողոցներում ընթանում են քարերի, քարաբեկորների, ինչպես նաև շինարարական թափոնների հեռացման աշխատանքներ: Գործընթացի հիմնական նպատակը փողոցներն ու բակերը բարեկարգ ու ավելորդություններից հնարավորին զերծ պահելն է, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Աշխատանքներում ներգրավված են Կենտրոն վարչական շրջանի պատասխանատու կառույցների և համատիրությունների աշխատակիցները: Ամեն օր հավաքված քարերն ու այլ թափոնները տեղափոխվում են համապատասխան աղբավայրեր:

 

Նույն շարքից