Գլխավոր Մամուլի ակումբ 

Որոշ ժամանակ առաջ անգամ մանկական պոռնո մուլտեր էին տարածում, որոնք 500 դրամով վաճառում էին երեխաներին. Ալեքսանդր Ամարյան

analitik.am

Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբի հյուրն էր «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

«Նախորդ տարվանից ակտիվորեն սկսել են ներգրավել երիտասարդներին: Ակտիվացել են նաև Եհովայի վկաները, նրանք իրենց շարժական ստենդները հիմնականում դնում են դպրոցների, բուհերի և պետական մարմինների տարածքում: Քանի որ նրանց գրականությունը հիմնականում մուլտերի տեսքով է, սկսում է հետաքրքրել երեխաներին, որոնք վերցնում ու կարդում են։ Նման ստենդների մասին ահազանգ եմ ստացել Շենգավիթից»,- ասաց Ամարյանը։

Նրա խոսքով՝ կրոնական կազմակերպությունները մի ժամանակ մանկական պոռնո մուլտեր էին տարածում, իսկ հիմա դա վերացել է:

«Որոշ ժամանակ առաջ անգամ մանկական պոռնո մուլտեր էին տարածում, որոնք 500 դրամով վաճառում էին երեխաներին, սակայն դա արդեն վերացել է: Եթե հաշվենք կրոնական կազմակերպություններին անդամագրված երիտասարդների թիվը, բանակ կկազմի»,- նշեց Ալեքսանդր Ամարյանը:

Ամարյանի խոսքով՝ կրոնական կազմակերպություններն ավելանում են, ոչ թե այն պատճառով, որ պետական մարմիններն աջակցում են, այլ այն պատճառով , որ վերահսկողություն չկա:

«Եթե կրոնական կազմակերպությունը վտանգ է սպառնում հասարակական անվտագությանը, իսկ հասարակության անվտանգության մեջ մեջ մտնում է նաև ՀՀ քաղաքացու հոգևոր աշխարհը, միանշանակ կարելի է այդ իրավունքները սահմանափակել և լուծարել այդ կառույցերը»,- ասաց Ալեքսանդր Ամարյանը:

Նույն շարքից