Գլխավոր Տնտեսություն 

Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հուլիսին նախորդ տարվա 7 ամիսների համեմատ աճել է 4.2%-ով. ԱՎԾ

analitik.am

2015թ-ի հունվարի հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 4.2%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ամիսների համեմատ: Ցուցանիշն այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը, որի համաձայն 2015թ-ի հուլիսին հունիսի համեմատ նույն ցուցանիշը աճել է 9.2%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ հուլիսի համեմատ՝ 4%-ով:

 

Նախորդ տարվա առաջին յոթ ամիսների համեմատ 2015թ-ի հունվար-հուլիսին աճել են նաև արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 4.1%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 14.8%-ով, շինարարության ծավալը՝ 0.4%-ով, ծառայությունների ծավալը՝ 2.4%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 1.9%-ով:

Աճել է նաև միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 9.9%-ով, ընդ որում, պետական հաստատություններում 12.6%-ով, իսկ ոչ պետականում՝ 7%–ով:

Նախորդ տարվա առաջին յոթ ամիսների համեմատ նվազել է միայն արտաքին առևտրաշրջանառությունը՝ 24%-ով, որից արտահանումը՝ 4.4%-ով, իսկ ներմուծումը՝ 30.7%-ով:

 

Նույն շարքից