Գլխավոր Իրավական 

Երևանի Գլենդել-Հիլզ թաղամասից ոստիկանություն բերման է ենթարկվել քրեական հեղինակություն. նա օրենքով գողերի 3-րդ եղբայրն է. shamshyan.com

analitik.am

shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ օգոստոսի 20-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության աշխատակիցները՝ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևան քաղաքի Գլենդել-Հիլզ թաղամասից ՔՀԳՎ բերման են ենթարկել ազգությամբ վրացի, 51-ամյա Կոբա Շուշանաշվիլիին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն է, իսկ նրա եղբայրները՝ Լաշան և Կախան, օրենքով գողեր են:

Շամշյանի տեղեկություններով, այս պահին ոստիկանությունը նրան ուղեկցում է Բագրատաշենի անցակետ, որտեղից կճանապարհեն նրա ծննդավայր Վրաստան:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, օրենքով գողերի եղբոր բերման ենթարկելու օպերացիան իրականացվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Սամվել Ասատրյանի և նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից