Վրաստանի արևելքում գտնվող Գրակլիանի լեռան շրջանում անցկացված պեղումների ժամանակ հայտնաբերվել է Ք.ծ.ա. 7-րդ դարի տաճար։
Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տաճարի վրայի գրությունը անհայտ լեզվով է։ Արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Վախթանգ Լիչելին լրագրողներին հայտնել է, որ դա հատուկ գտածո է, երբ Վրաստանի տարածքում հայտնաբերվում է նման վաղեմության հուշարձան։
Այժմ գիտնականները փորձում են վերծանել այդ գրության բովանդակությանը և պարզեն, թե որ լեզվով է գրված այն։