Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԴԱԻՇ-ի զինյալները Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքում գլխատել են հանրահայտ հնագետի։ Բրիտանական The Guardian-ի փոխանցմամբ՝ դրա պատճառը եղել է այն, որ հնագետը հրաժարվել է նրանց ցույց տալ քաղաքի գաղտնի գանձերի տեղը։
Ասաադն ավելի քան 50 տարի եղել է Պալմիրայի հնագիտական ծառայության ղեկավար։ ԴԱԻՇ-ի զինյալներն ավելի քան մեկ ամիս է, ինչ գերի են պահում գիտնականին ու հարցաքննում նրան։