Հասարակություն 

Արքայադուստր Դիանայի և նորածին Շառլոթի «համատեղ» լուսանկարը վեճեր է առաջացրել սոցկայքերում

Ֆոտոմոնտաժը, որում Մեծ Բրիտանիայի հանգուցյալ արքայադուստր Դիանան պատկերված է թոռնուհու՝ Շառլոթի հետ, վեճեր է առաջացրել սոցկայքերում: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը` հղում կատարելով Daily Express-ին:

Լուսանկարը Facebook-ում հրապարակվել է օգոստոսի 4-ին և բազմաթիվ հավանություններ ու մեկնաբանություններ ունեցել։

Լուսանկարի հեղինակները համատեղել են 2 լուսանկար։ Առաջինն արվել է 2015թ. հուլիսին՝ Շառլոթի մկրտության ժամանակ, երկրորդը՝ 1997թ. օգոստոսին, երբ Դիանան հանդիպել է Մայր Թերեզայի հետ։

Ոմանք լուսանկարն անվանել են հուզիչ և գեղեցիկ, մյուսները՝ տհաճ և անճաշակ։

Նույն շարքից