Հասարակություն Պատահարներ 

Անցած մեկ օրում մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից չի բացահայտվել միայն մեկը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 16-ը, գույքի դիտավորությամբ ոչնչացման  2 դեպքից` 1-ը:

Բացահայտվել է գողության` 5, խարդախության 7  եւ խուլիգանության 1 դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 եւ գողության 4 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից