Գլխավոր Հասարակություն 

Իրականում ի՞նչ կապ ունի Մհեր Սեդրակյանը Վահան Մարտիրոսյանի ծեծի հետ.պատմում են մայրն ու մասնակիցները. shabat.am (տեսանյութ)

analitik.am

«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջում նրա կինը` Կարինե Գասպարյանը, շաբաթ օրը երեկոյան գրել էր, որ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի մերձավորները իրենց տան առջև հարձակվել և ծեծի են ենթարկել իրեն ու ամուսնուն: Նշվում է, որ ծեծի պատճառը Վահան Մարտիրոսյանի հասարակական գործունեությունն է՝ ավելի ստույգ՝ վերջինիս անցյալ տարվա «Գազպրոմ Արմենիայի»գործունեության դեմ ծավալած ակցիաներն ու բացահայտումները: Shabat.am-ի հետ զրույցում, սակայն, Վահան Մարտիրոսյանի հարևանները նշում էին, որ նրանց ընտանիքում վեճերն հաճախակի բնույթ են կրում: Հարևանների խոսքով՝ վեճը ծագել է Վահան Մարտիրոսյանի կնոջ ու մոր միջև, հետո դարձել ծեծկռտուք, իրենք էլ պարզապես օգնության են հասել: Վահանի մոր խոսքով՝ վեճը ծագել է տանը, հարսը հարձակվել է իր վրա, ինքն էլ կարողացել է միայն պաշտպանվել՝ բռնելով նրա մազերից, այնուհետև կռիվը տեղափոխվել է փողոց, որտեղ էլ արդեն դրան միացել են հարևանները: Հարևաններից մեկը պատմում է, որ հարս ու սկսեսուր բարձր վիճել են, հետո կռվել, ինքն էլ փորձել է բաժանել, «մի երկու հարված էլ ստացել գլխին»: Ըստ նրա՝ կենցաղային վեճին քաղաքական ենթատեքստ տալը ձեռնտու է Վահան Մարտիրոսյանին: Վահան Մարտիրոսյանի մայրն ու հարևանները միաձայն պնդում են, որ Մհեր Սեդրակյանն այս միջադեպի հետ կապ չունի, այն կենցաղային և չունի որևէ քաղաքական ենթատեքստ:

Մանրամասները՝ տեսանյութում

Նույն շարքից