Այսօր՝ հունվարի 21-ին, Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ 25 տարեկան:
Մխիթարյանն անցյալ տարի ազգային թիմի կազմում իր 12-րդ գոլը հեղինակեց՝ այդպիսով դառնալով Հայաստանի հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկուն:
Հենրիխը 2013 թ. ճանաչվեց նաև Հայաստանի Տարվա լավագույն ֆուտբոլիստ: