Գիտություն Հասարակություն 

NASA-ն յուրաքանչյուրին առաջարկում է տիեզերք ուղարկել իր անունը

analitik.am

NASA-ն հայտարարել է, որ 2014 թվականի փետրվարի 14-ից յուրաքանչյուր մարդ կարող է իր հայտը թողնել www.planetary.org կայքում, և նրա անունը կհայտնվի նորագույն տիեզերական սարքի չիպերի վրա: Այս մասին հաղորդում է РБК-ն:

Այս սարքը 2016 թվականին տիեզերք կմեկնի՝ ուսումնասիրելու Բեննու երկնաքարը: Տիեզերքում այն կանցկացնի 500 օր, ինչից հետո կվերադառնա Երկիր: Ձեր անունը նրան կուղեկցի ողջ ճանապարհորդության ընթացքում:

Սարքը պետք է հետազոտի երկնաքարի վրա առկա ածխաջրածնային մնացորդները: Գիտնականները ենթադրում են, որ ստացված տեղեկությունը կօգնի հասկանալ, թե ինչպես է կյանքն առաջացել Տիեզերքում: Հայտը կարող եք թողնել այստեղ:

Նույն շարքից