Հասարակություն 

Մեքենաների կայանման անվճար իրավունք Մեծ Բրիտանիայում՝ ավելորդ քաշ ունեցողներին

analitik.am

Միացյալ Թագավորությունում ճարպակալությամբ տառապող քաղաքացիները մեքենաների կայանման անվճար իրավունք են ստացել: Քանի որ բժշկությունն ավելորդ քաշը համարել է հիվանդություն, գեր մարդիկ կարող են կայանել իրենց մեքենաները հաշմանդամների համար նախատեսված վայրերում:

Ինչպես հաղորդում է Russia Today-ը` Dayli mail-ին հղումով, «կապույտ նշանը», որը կայանման նման հնարավորություն է տալիս, կգործի նաև ավելորդ քաշ ունեցողների համար: Որպեսզի օգտվեն նման արտոնությունից, նրանց անհրաժեշտ կլինի բժշկական թեսթ անցնել և հատուկ թույլտվություն ստանալ: Կտրոնները կհանձնեն քաղաքային խորհրդի աշխատակիցները:

 

Բրիտանացի բժիշկների կանխատեսմամբ՝ 2050թ.-ին բնակչության 50%-ից ավելին տառապելու է ճարպակալումից: Այսօրվա դրությամբ ավելորդ քաշի խնդիր ունի մեծահասակ բրիտանացիների 26%–ը: Ճարպակալումը ճանաչվել է ազգի գլխավոր խնդիրը: 


Նույն շարքից