Հասարակություն Քաղաքականություն 

«Հայոց Արծիվները» վշտակցում է Արմեն Հովհաննիսյանի հարազատներին

analitik.am

Հայրենակիցնե՛ր, թշնամին կրկին նոր դիվերսիայով խախտել է հրադադարի պայմանագիրը: Ցավ ի սիրտ հայ զինվոր է արիաբար զոհվել՝  կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:

Արցախյան ազատամարտում տարած մեր փառավոր հաղթանակից հետո, նենգադավ ոսոխը գրեթե ամեն օր, խախտելով հայոց սահմանների պաշտպանվածության խաղաղությունը՝ գնդակոծության է եթարկել սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչներին, չխնայելով անգամ դպրոցներն ու մանկապարտեզները: Նա դաժանորեն դիպուկահարի գնդակը մշտապես ուղղել է մեր սահմանները պահպանող հայ զինվորի սրտին:

Հայոց բանակի աննահանջ պաշտպանները միշտ արժանի հակահարված են  տվել՝ պահպանելով խաղաղության միջազգային հրամայականը:

Փառք ու պատիվ հայոց քաջարի բանակին, նրա բազկին ու բանականությանը և խոնարհում հերոսաբար ընկած բոլոր մարտիրոսվածներին:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարական կազմակերպությունը՝ խոր ցավով իր վշտակցությունն է հայտնում հայ ժողովրդի արժանի զավակ Արմեն Լևոնի Հովհաննիսյանի ծնողներին, հարազատներին ու մարտական ընկերներին:

Մենք մեր զորակցությունն ենք հայտնում հայոց ազգային բանակին և խոստանում միշտ լինել նրա կողքին, երդվելով, որ եթե թշնամին փորձ անի խախտել մեր երկրի սահմանները, ապա այնտեղ նա կգտնի միայն իր մահը:

 

 

      Զորակցությամբ՝

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական

 հասարական կազմակերության Նախագահություն

Նույն շարքից