Հասարակություն 

Ֆլորիդայի ափերին դելֆինները զանգվածաբար սատկում են

analitik.am

Ֆլորիդա նահանգի ափերին գրինդ տեսակի 12 դելֆին է սատկել: Փրկարարների կողմից ծանծաղուտում եղել է 18 դելֆին: Երկու դելֆինների սատկած են գտել հունվարի 20-ին: Եվս երկուսն ափ էին նետվել, նրանց ստիպված են եղել քնեցնել: Հունվարի 21-ին ևս 8 դելֆին է սատկել: Կաթնասունների զանգվածային անկման պատճառները հայտնի չեն: Իսկ թե որտեղ են մյուս դելֆինները՝ փրկարարները չեն կարողանում պարզել: Այս մասին հայտնում է Vesti-ն:

Մասնագետները հերձում են սատկած կենդանիներին՝ պարզելու, թե արդյոք նրանց սատկելու պատճառը վիրուսային վարակո՞ւմն է եղել:

2013-ի դեկտեմբերին Ֆլորիդայի ափերին սատկել էր արդեն 20 գրինդ: Այդ կենդանիները սոցիալական բարդ կառուցվածք ունենք. եթե երկու դելֆին ափ նետվեն, մյուսները ամենայն հավանականությամբ կհետևեն նրանց:

Նույն շարքից