Գլխավոր Պատահարներ 

Վրաստանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է ՀՀ 4 քաղաքացի. ԱԳՆ

analitik.am

Քութայիսին շրջանցող արագ ավտոճանապարհին, Սամտրեդիայի շրջանի Բաշ գյուղի շրջակայքում, նախօրեին ժամը 17.00-ի սահմաններում, ճակատ ճակատի իրար են բախվել «Օպել» մակնիշի 2 ավտոմեքենա, որոնցից մեկում եղել են ՀՀ քաղաքացիներ, մյուսում՝ Վրաստանի:

ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Իմերեթիայի տարածաշրջանի փրկարարական ծառայության ղեկավար Վլադիմիր Ջղամաձեի տրամադրած տեղեկատվության համաձայն, ավտովթարի արդյունքում տեղում զոհվել են ՀՀ քաղաքացիներ

Ա. Հարությունյանը /1958 թ.ծ./

Լ. Ներսիսյանը /1975 թ.ծ./

Մ. Ներսիսյանը /1957 թ.ծ./

Ավելի ուշ հիվանդանոցում մահացել է ՀՀ քաղաքացի, 2000 թվի ծնված Հ.Բաղդասարյանը: Տեղում զոհվել է նաև վրացական մեքենայի վարորդը: ՀՀ քաղաքացիներ Ռուզաննա Հարությունյանը և Մարգարիտա Մարգարյանը, ինչպես նաև երկու ուղևոր վրացական մեքենայից տեղափոխվել են հիվանդանոց: Բոլորի վիճակը գնահատվում է ծանր:

Նույն շարքից