Հասարակություն 

Ես կատարյալ չեմ. Ռոնալդու

analitik.am

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ իր կողմից կատարված որոշ արտահայտություններ զուր են եղել: Ժամանակին Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը գովաբանել է ինքն իրեն` նշելով, որ հարուստ է և գեղեցիկ:

«Ես կատարյալ չեմ: Սովորական մահկանացու եմ: Ժամանակի ընթացքում դասեր եմ քաղում և փորձում չկրկնել իմ իսկ կողմից արված սխալները:

Մի հանդիպման ընթացքում ինձ չհաջողվեց գոլ խփել, իսկ ես, չգիտես ինչու, խաղից հետո հայտարարեցի, որ մարդիկ նախանձում են, քանի որ երիտասարդ եմ, գեղեցիկ և հարուստ:

Այժմ այնպիսի տպավորություն ունեմ, որ մարդիկ ինձ ավելի լավ են հասկանում և գիտակցում, որ ես շատ եմ աշխատում: Գերադասում եմ, որ իմ մասին խոսելիս հաշվի առնեն գործողություններս խաղադաշտում, ոչ թե դրա սահմաններից դուրս»,- ասել է Ռոնալդուն:

Նույն շարքից