Հասարակություն Տնտեսություն 

Facebook-ը մինչև 2017թ. կկորցնի մոտ 80% օգտատեր

analitik.am

Facebook սոցիալական ցանցը մինչև 2017թ. կարող է կորցնել մոտ 80% օգտատեր: Նման եզրահանգման են եկել Փրինսթոնի համալսարանի գիտնականներ Ջոն Կանարելան և Ջոշուա Սփեքլերը՝ կիրառելով համաճարակաբանական վերլուծության մեթոդներ: Նրանք սոցիալական կայքերից կախվածությունը համեմատել են վարակիչ հիվանդությունների հետ:

Հետազոտողներն աշխատում են Փրինսթոնում մեխանիկական և ավիատիեզերական ինժեներիայի բաժնում և սոցիոլոգներ չեն: Նրանք իրենց աշխատանքը հրապարակել են arXiv էլեկտրոնային գիտական արխիվում:

Գիտնականների կարծիքով՝ նման հիպոթեզը գոյության իրավունք ունի, քանի որ իրենց կողմից օգտագործված մոդելը նկարագրել է ամբողջ «կյանքի ցիկլը»՝ ոչ վաղ անցյալում հայտնի MySpace-ի հայտնվելուց մինչև մայրամուտ:

Նույն շարքից