Հասարակություն 

2013-ը ամենաշոգերից էր ողջ պատմության ընթացքում

analitik.am

Նախորդ տարին 4 ամենաշոգ տարիների թվում է՝ Երկրի վրա օդերևութաբանական ուսումնասիրությունների պատմության ողջ ընթացքում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Օվկիանոսի և մթնոլորտի ուսումնասիրության ԱՄՆ ազգային բաժնին:

Հետազոտության մեջ նշվում է, որ 2013-ին Երկրի վրա միջին ջերմաստիճանը կազմել է 14.52 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: Արդյունքում ջերմաստիճանի մակարդակով անցյալ տարին հայտնվել է 4-րդ տեղում՝ 1880-ից ի վեր:

Օվկիանոսի և մթնոլորտի ուսումնասիրության ԱՄՆ ազգային բաժինը և NASA-ն նշում են, որ ամբողջ պատմության մեջ 10 ամենաշոգ տարիները բաժին են ընկել այս հարյուրամյակին: Այս առումով ռեկորդակիր են 2005 և 2010 թվականները:

21-րդ դարում, անցյալ հարյուրամյակի համեմատ, միջին ջերմաստիճանը բարձրացել է 0.6-ով, իսկ 134 տարվա վաղեմության ժամանակաշրջանի համեմատ, երբ գիտնականները սկսել են գրանցել ջերմաստիճանի ցուցանիշները, այն բարձրացել է 0.8 աստիճանով:

Նույն շարքից