Հասարակություն 

Հունվարի 22-ը՝ պապիկների միջազգային օր

analitik.am
30 երկիր տոնում է պապիկների և տատիկների օրը, սակայն ամեն երկրում այդ օրը կամ օրերը տոնում են տարբեր ամիսներին: Լեհաստանում ամենահարգված տոներից մեկը` Պապիկի օրը, նշվում է հունվարի 22-ին, իսկ հունվարի 21-ին տոնում են տատիկների օրը:
 
Կանադայում տատիկների և պապիկների օրը տոնում են սեպտեմբերի առաջին կիրակի օրը:
 
Իտալիայում այդ օրը տոնում են հոկտեմբերին:
 
ԱՄՆ-ում պապիկների և տատիկների օրը ունի իր պաշտոնական հիմնը: Կա նաև այդ օրվա հատուկ սիմվոլը: Սիմվոլը ծաղիկ է, պարզապես այս պահին չեմ կարողանում այդ ծաղկի անունը թարգմանել հայերեն (незабудка): Ծաղիկը հիշեցնում է մարդկային կյանքի նրբությունների մասին:
 
Այս օրը Լեհաստանում համարվում է ամենահարգված տոներից մեկը, որին պատրաստվում են գրեթե բոլորը: Պապիկները պարտադիր գնում են քաղցրավենիքներ, իսկ թոռնիկները պատրաստում են փոքրիկ նվերներ և անպայման հյուր են գնում իրնենց սիրելի պապիկներին:

Նույն շարքից