Հասարակություն Քաղաքականություն 

Վենեսուելայում սոցցանցերի հարցերով փոխնախարարի պաշտոն է ստեղծվել

analitik.am

Վենեսուելայում ստեղծվել է սոցցանցերի հարցերով փոխնախարարի պաշտոն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Նախագահ Նիկոլաս Մադուրոն հաստատել է կառավարության նոր կազմը, որում ներառվել են 29 նախարարեր և 111 փոխնախարարներ: Նրանց շարքում են նախկինում արդեն հայտարարված ժողովրդի երջանկության հարցերով և նոր՝ սոցցանցերի հարցերով փոխնախարարները:

Gaceta Oficial պարբերականը նշում է, որ նման «ընդլայնված կաբինետի» ստեղծման նպատակն է քաղաքական բարձր էֆեկտիվությունն ու Վենեսուելայում սոցիալիզմի կառուցման հեղափոխական որակի նվաճումը: 

Այլ ուշագրավ պաշտոնների թվում են պաշտպանության նպատակով կրթության հարցերով և հնդկացիական ժողովուրդների տոհմական գիտելիքների հարցերով փոխնախարարների պաշտոնները:

Նույն շարքից