Հասարակություն 

Գիշերային աշխատանքը խախտում է մարդու գենոմը

analitik.am

Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ գիշերային հերթափոխները և ժամային գոտիների միջև հաճախակի թռիչքները գենետիկ մակարդակով վնաս են հասցնում մարդուն՝ խախտելով կենսառիթմերը և խաթարելով մարդու նյարդային ու իմունային համակարգերը: Այս մասին գրում է The Guardian թերթը:

Պարզվել է, որ «անկայուն գրաֆիկը» ոչնչացնում է առնվազն հազար գեն, որոնք պատասխաանտու են օրգանիզմի աջակցման, վերականգնման և պաշտպանության համար:

Բազմաթիվ թեստերը ցույց են տվել, որ հարյուրավոր գեներ, որոնց ակտիվությունն օրվա ընթացքում պետք է մերթ մեծանա, մերթ նվազի, կորցնում են իրենց ռիթմը, երբ մարդը ճամփորդում է աշխարհի մի հատվածից մյուսը: Գեների ևս մեկ խումբ մշակում է իր՝ նորմայից շեղող անկայուն ռիթմ:

Նույն շարքից