IT Բիզնես Հասարակություն Տնտեսություն 

Հաջողակ բիզնեսի հիմնական գրավականները

analitik.am

Ամերիկյան բիզնես հոգեբաններն ասում են` ամենավատը, ինչ կարող է լինել գործի սկզբում` հաջողությունն է:

Տարբեր մարդիկ գործարար հաջողությունն ընկալում և ներկայացնում են յուրովի, սակայն շրջահայաց և խելացի գործարարի համար հաջողությունը՝ իր, իր աշխատակիցների և հաճախորդների գոհ լինելն է:

Գործարարության մեջ ամեն-ամեն ինչ պետք է սկսվի «ինչու» հարցից, որի պատասխանն էլ կդառնա յուրաքանչյուր նախաձեռնության հիմնավորումը: Ինչո՞ւ այս ոլորտը, ինչո՞ւ հենց ա՛յս ծառայությունը կամ ապրանքը, ինչո՞ւ այս քանակներով, ինչո՞ւ… Ամեն-ամեն ինչի գլխին պետք է կանգնած լինի այս մոգական հարցը՝ «ինչո՞ւ»:

Երբ կգտնեք ամենաառաջին՝ «ինչո՞ւ» հարցի պատասխանը, նոր միայն արժի անցնել մյուս երկու հարցերին՝ «ի՞նչը» և «ինչպե՞ս»: Այլապես կստացվի, որ մենք գիտենք, թե ինչ ենք անում, գիտենք նաև, թե ինչպես անել, բայց և չենք հասկացել, թե ինչո՞ւ ենք այս ամենը ձեռնարկել:

Պետք է սկսել հիմնավորված նախաձեռնությունից, որի յուրաքանչյուր մանրուք նախ և առաջ ստացել է «ինչո՞ւ» հարցի պատասխանը:

Նույն շարքից