Unian.net կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում նոյեմբերի 1-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվելու մասին։
Նա նաև հայտարարել է, որ մինչ ընտրությունները կձևավորվի ժամանակավոր կառավարություն։
Հաջորդ շաբաթվա սկզբին Թուրքիայի նախագահը նման հարցով կդիմի Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին։