Հասարակություն 

Կամբոջայի Տա Փրոմ ծառերը

Կամբոջայի Անգքորի տարածքը հայտնի է որպես ազգային տաճարների տարածք: Ջունգլիներով շրջապատված այս տարածքում վեր են խոյանում Տա Փրոմ բուդդիստական տաճարի Մետաքսյա բամբակի ծառերը: Այս տաճարը կառուցվել է 12-րդ դարում: Այժմ միայն դրա փլատակներն են մնացել: Հարյուրավոր տարիների ընթացքում տաճարի փլատակների վրա վեր են խոյացել ծառերը:

Այսօր այս վայրը կոչվում է Անգկորի հնագիտական զբոսայգի: Մետաքսյա բամբակե ծառերը վեր են խոյացել տաճարի պատերի վրայով: Իսկ տաճարի գլխին գեղեցիկ կանաչ սաղարթն է: Այս ծառերը գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Բացի Մետաքսե բամբակի ծառերից` այստեղ աճում են նաև հսկայական թզենիներ:

Այս ծառերը, ըստ որոշ գիտնականների, կարողացել են պահպանել այս հինավուրց կառույցներն ամբողջական փլուզումից:

Նույն շարքից