Հասարակություն 

Սա ֆուտբոլ է, պետք է կենտրոնանալ և առաջ շարժվել. Մոյեսի

analitik.am

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ամփոփել է Անգլիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝«Սանդերլենդի» դեմ կայացած պատասխան խաղի արդյունքը (1:0, տասնմեկ մետրանոց հարվածաշարում՝ 2:1՝ հօգուտ «Սանդերլենդի»):

«Մենք բավականաչափ լավ չխաղացինք և չօգտագործեցինք մեր հնարավորությունները: Պետք է արժանին մատուցել «Սանդերլենդին», որը լավ խաղ անցկացրեց, իսկ մենք մինչև վերջին րոպեն փորձում էինք երկրորդ գոլը խփել:

Հիասթափեցնում է այն փաստ, որը բավականաչափ լավ չխաղացինք հանդիպման վերջնամասում: Մրցակիցը մեծ խնդիրներ չէր ստեղծում մեզ համար, մենք կարող էինք գոլի հեղինակ դառնալ հակագրոհների ժամանակ, բայց մեզ չհաջողվեց:

Սա ֆուտբոլ է, պետք է կենտրոնանալ և առաջ շարժվել», - Մոյեսի խոսքերն է մեջբերել «BBC»-ն: 

 

Նույն շարքից