Քաղաքական Հասարակություն 

Մեծ Բրիտանիան պատրաստ է ավելի շատ սիրիացի փախստականների ընդունել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է ավելի մեծ թվով սիրիացի փախստականների ընդունել։

 

Ինչպես նշում է Газета-ն՝ The Guardian-ին հղումով, պահպանողական կուսակցության ներկայացուցիչները գտնում են, որ սիրիական հակամարտության ընթացքում տուժած երեխաներին օգնություն տրամադրելու արշավը բավական հաջող է ընթացել։

 

Քեմերոնն ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունն իրականացնում է իր պարտավորություններն ապաստանի կարիք ունեցող անձանց նկատմամբ։ Նա նաև հիշեցրել է, որ իր երկիրը Սիրիային տրամադրվող օգնության չափով 2-րդ երկիրն է։ Վարչապետի խոսքով՝ անցած մի քանի ամսվա ընթացքում Մեծ Բրիտանիան ընդունել է 1.000-ից ավելի սիրիացի փախստականի։

 

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան քննադատվել է, քանի որ մերժել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարի խնդրանքը սիրիացի քաղաքացիներին ընդունելու վերաբերյալ։

Նույն շարքից