Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կարծիքով ռուս ու ուկրաինացի ժողովուրդները եղբայրական չեն հանդիսանում: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Նրա խոսքերով, ռուսները հետամնաց են ու գտնվում են ճգնաժամում, իսկ փոխարենը ուկրաինացիները գնալով մոտենում են եվրոպական արժեքներին:
Նախագահի բնորաշմամբ պատերազմի ընթացքում եղբայրական ժողովուրդներ չեն լինում, գոյություն ունի միասնական ուկրաինական ժողովուրդ, որ կողմնորոշվել է դեպի Եվրոպա ու Ռուսաստան, որ գնվում է խորը ճգնաժամում:
Հիշեցնենք, որ ուկրաինական կողմը Ռուսաստանին բազմիցս մեղադրել է իր ներքին գործերին միջամտելու մեջ: Իր հերթին պաշտոնական Մոսկվան պնդում է, որ ընդհանրապես կապ չունի Ուկրաինայի հարավ-արեւելքում ծավալվող իրադարձություններին, աշխարհազորայիններին չի տրամադրում զենք-զինամթերք, իսկ ռուս զինվորականները չեն մասնակցում ռազմական գործողություններին: