Ոստիկանների եւ «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամների միջեւ քիչ առաջ բախում տեղի ունեցավ։
Նախաձեռնության 3 անդամներին բերման ենթարկելուց հետո ցուցարարները փակեցին բանուկ փողոցը՝ պահանջելով ազատ արձակել իրենց ընկերներին։
Այս պահին ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումը շարունակվում է։ Ցուցարարները փորձեցին նստել հրապարակի գորգի վրա, ոստիկանները նրանց ուժով հեռացրին։
Ոստիկանների թիվն ավելանում է, այս պահին Հանրապետության հրապարակում 100-ից ավելի ոստիկաններ կան։