Հասարակություն 

Հրապարակ բերված անվադողերը ոչ թե կրակ վառելու, այլ ոստիկաններից պաշտպանվելու համար են եղել. Դավիթ Սանասարյան

«Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամները անվադողերը Հանրապետության հարապարակ են տարել ոստիկաններից պաշտպանվելու համար է։Այս մասին հայտարարեց «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանը։

«Մենք անվադողերը չենք օգտագործելու կրակներ անելու համար ու ձեր վրա նետելու համար, ձեզանից պաշտպանվելու համար ենք օգտագործվելու։ Մեր անհնազանդությունը խաղաղ է։ Ոստիկանները էդքան պլոճիկ չունեն, որ պատժեն իրական հանցագործներին, բայց տարեց մարդկանց վրա ձեռք են բարձրացում ու արագ ոստիկանություն են տանում անվադողերի մասին խոսացողին եւ անվադողեր բերողներին։ Ես այս տարածքում մի քանի տասնյակ անվադող ունեմ, եկեք տարեք ինձ»,– ասաց Դավիթ Սանասարյանը։

Այս պահին Հանրապետության հրապարակում իրավիճակը լարված է, մասնակիցները փորձում են փակել հրապարակի հարակից փողոցները։

Նույն շարքից