Հասարակություն 

«Ոտքի Հայաստանի» բերման ենթարկված 7 անդամներից 6–ը ազատ արձակվեցին

Ոստիկանությունից քիչ առաջ ազատ արձակվեցին «Ոտքի Հայաստան» նախաձեռնության 6 անդամները, ոստիկանության բաժանմունքում է միայն Հակոբ անունով տարեց տղամարդը, ում հայհոյել եւ ապտակել էր ոստիկանը։

Իրավիճակը Հանրապետության հրապարակում մնում է լարված, շարունակվում են բախումները ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ. նախաձեռնության անդամները փորձում են փակել հրապարակի հարակից Վազգեն Սարգսյան փողոցը, ոստիկաններն էլ ուժող հեռացնում են նրանց։ Բողոքող քաղաքացիներին բարկացրել է այն, Հակոբ անունով տարեց տղամարդը դեռ ոստիկանությունում է։

Հանրապետության հրապարակում է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, նա զրուցում է ակցիայի մասնակիցների հետ։

Նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը, որը ազատ արձակվելու հետո եկավ Հանրապետության հրապարակ,  հայատարարեց, որ իրենք տուն չեն գնալու, մինչեւ չհասնեն իրենց նպատակին։

Նույն շարքից