Առողջապահություն Հասարակություն 

Հիշողությունը մարզելու արդյունավետ եղանակներ

Հիշողությունը մարզելու համար պետք է`

1. Լավ գիրք կարդալ, որ ուղեղը փորձի նկարագրված դեպքերը, իրադարձություններն ու հերոսներին մտապահել: Նկարագրված կերպարներն ու պատկերները ուղեղում կխթանեն երևակայությունը:

2. Համակարգչային խաղերն իրականում մարզում են ուղեղը: Սակայն այն դեպքում, եթե խաղի տևողությունը կես ժամ է, ոչ թե մի ամբողջ օր: Խաղի ընթացքում խաղացողը լուծում է տրաբանական խնդիրներ ու մտածում:

3.Քուն: Որպեսզի ուղեղը միշտ տոնուսի մեջ լինի, պետք է օրական 8 ժամ քնել: Ուղեղին հանգիստ է պետք . չէ՞ որ ողջ օրը տարաբնույթ խնդիրներ է լուծել:

4. Նոր բան սովորեք. հիշեք, թե ինչով էիք կամենում զբաղվել, կամ էլ նոր հոբբի ունենալու մասին մտածեք: Դա կարող է ցանկացած զբաղմունք լինել` նկարչություն, երգ ու պար ևն: Փորձեք հեքիաթ գրել: Գլխավորը լրիվ մի նոր բան անելն է, որ մինչ այդ երբեք չեք փորձել:

5.Փորձեք ազատվել հնացած ու քարացած սովորություններից: Ասենք` առավոտյան մի գավաթ սուրճը փոխարինեք թարմ քամած հյութով կամ փորձեք գրել հակառակ ձեռքով:

6. Թվերի հետ աշխատեք: Փորձեք հաշիվներ անել առանց հաշվիչի, մտովի:

7. Անգիր սովորեք; Բանաստեղծություն անգիր ասելը ոչ միայն ուղեղն է մարզում, այլև գեղեցիկով է հարստացնում ձեր խոսքը:

8. Փորձեք պատմել երեկվա օրը, սակայն հակառակ հերթականությամբ` երեկոյից առավոտ: Վերհիշելով ոչ վաղ անցյալը` կրկին մարզում ես հիշողությունը:

9.Օտար լեզուներ ուսումնասիրելը հրաշալի մարզանք է, որը ոչ միայն մտահորիզոնը կընդլայնի, այլև կյանքում պետք կգա: Եթե օրական փորձեք 10 նոր բառ սովորել, ապա 2 ամսից կկարողանաք օտար լեզվով խոսել:

10.Հարստացրեք բառապաշարը: Ամեն օր` նոր բառ: Եթե ինչ-որ տեղ նոր բառ եք կարդացել, ապա իսկույն փնտրեք բացատրությունն ու հոմանիշները:

Նույն շարքից