Հասարակություն 

Այս տարի հակառակորդը կրակում է խոշոր տրամաչափի ականանետերից. Սեյրան Օհանյան

Որքան էլ հակառակորդը հանդես գա ռազմատենչ հռետորաբանությամբ, հայկական զինված ուժերը խաղաղությունը պահպանում են առանց երրորդ կողմի միջամտության։

Այս մասին օգոստոսի 21-ին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Տարվա սկզբին շփման գծում լարվածությունը շարունակել է: Այն միայն դանդաղել եւ դադարեցվել է մեր հարեւանների մոտ Եվրոպական առաջին խաղերի անցկացման ժամանակ։ Մենք հայտարարեցինք, որ իրավիճակի սրման չենք գնա։ Մենք այն մարդիկ չենք, որ կարող են օգտվել հակառակորդի երկրում առկա վատ իրավիճակից։ Մենք նաեւ սպասում էինք, որ խաղերից հետո սրացում կլինի, փորձեր եղել են, եւ առ այսօր շարունակվում են»,- ասել է Օհանյանը։

Նախարարի խոսքով, այս տարի հակառակորդը կրակում է խոշոր տրամաչափի ականանետերից:

Նույն շարքից